Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աբրահամ Գասպարյանը տուժող է ճանաչվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից։
ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն ասել է, որ հաղրոդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որը միացվել է հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ոստիկանության գործողությունների իրավաչափությանն առնչվող քրեական վարույթին։
«Ա․ Գասպարյանը ճանաչվել է տուժող և նրա հետ կատարվել է համապատասխան քննչական գործողություն»,- հայտնել է Աբրահամյանը։
Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ շենքի մոտ, տեղի ունեցած ակցիայի ժամանակ ոստիկանությունն անհամաչափ ուժ, բռնություն է կիրառել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ, ինչի հետևանքով շուրջ 101 անձ ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ քաղաքացիներից մեկը կիրառված հատուկ միջոցների հետևանքով կորցրել է դաստակը։ Տուժել են նաև շուրջ մեկ տասնյակ լրագրողներ և օպերատորներ, վնասվել է ԶԼՄ-ներին պատկանող գույքը, սակայն աննախադեպ և առերևույթ թիրախավորված բռնության է ենթարկվել լրագրող Աբրահամ Գասպարյանը։
Ոստիկանները ոչ միայն բռնություն են կիրառել նրան բերման ենթարկելիս, այլև՝ հաջորդիվ, տեղափոխելով նրան ոստիկանական պատնեշի ետևի հատվածում, ծեծի են ենթարկել՝ հնչեցնելով հայհոյանքներ։ Աբրահամ Գասպարյանը ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ կողոսկրերի կոտրվածք, գլխի վնասվածք։ Հատկանշական է, որ իրավապահները քրեական վարույթ չէին նախաձեռնել, թեեւ հիվանդանոցից ստացել են համապատասխան հաղորդում, որ բուժօգնության է տեղափոխվել բռնության ենթարկված անձ, այդուհանդերձ, Աբրահամ Գասպարյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿ։
Աղբյուր` Փաստինֆո