Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ պայքարի մասնակիցները երթով հասան Հանրապետության հրապարակ՝ կառավարության շենքի մոտ։ Այստեղ ևս մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացած։
«Մենք Կառավարություն ենք եկել ստախոսի, խաբեբայի ու վախկոտի հետևից, մարդկանց արյան ծարավ մարդու հետևից։ Այս նույն ոստիկաններն իրեն են բռնել ժամանակին՝ մարտի 1-ով կլինի, մյուս դեպքերով կլինի, և իրենք շատ լավ էլ ճանաչում են՝ այսօր ում են պաշտպանում»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Նա շեշտեց՝ այսօրվա գործող ղեկավարը ժողովրդին հանել է ոստիկանների դեմ, ոստիկաններին էլ՝ ժողովրդի դեմ, բայց այդպես այլևս չի շարունակվելու։
«Այսօր ինչ որ տեղի ունեցել է, դա այս մարդու վերջին հանգրվանն է։ Լուսաձայնային նռնակներ նետել, հատուկ միջոցներ գործածել ու՞մ հանդեպ՝ այգում կանգնած մարդկանց հանդեպ։ Գողանալ մարդկանց, ծեծել, ջարդել․․․ Աբրահամ Գասպարյանը սալջարդ ունի և գլխուղեղի ցնցում, տղաներից մեկի ձեռքն է կտրվել։ Այս ամենը տեղի է ունեցել մեր աչքի առջև՝ ի պաշտպանություն գերագույն ստախոսի, վախկոտի, որն ասել է, թե եթե ուզենար, ինձ իբր «բագաժնիկը» կգցեր, բերել կտար։ Դու մտածի, կեղծավոր, երկրից չփախչելու մասին, «բագաժնիկը» գցող․․․»,- Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը պատասխանեց Բագրատ Սրբազանը։