կարևոր
3769 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-08 19:16
Աշխարհ

Միջանցքի վերահսկում․ ինչի՞ է ձգտում ԱՄՆ-ն Վրաստանում

Միջանցքի վերահսկում․ ինչի՞ է ձգտում ԱՄՆ-ն Վրաստանում

Ամբողջ աշխարհի ուշադրությունը վերջին շրջանում սեւեռված է փոքրիկ Վրաստանի վրա։ Գրեթե բոլոր երկրների լրատվամիջոցները թողարկումները սկսում են Վրաստանում ընթացող գործընթացների մասին հաղորդագրույոթւններով։ Պատճառը, պետք է ենթադրել, ԱՄՆ գլոբալ հեգրոնը զայրացած է համարձակ վրացիների «լկտիությունից» ...

Հատկապես ի՞նչն է զայրացրել Վաշինգտոնին, ինչի՞ են ձգտում պետությունները Վրաստանից, այս մասին «Գրուզիա եւ Միր» պարբերականին տված հարցազրույցում պատմել է վերլուծաբան Լեւան Ադեիշվիլին:

- Ի՞նչ ակնկալիքներ ունեն Միացյալ Նահանգները Վրաստանից եւ Վրաստանում:  Երկրի տարածքով անցնող տրանսպորտային միջանցքի նկատմամբ վերահսկողությա՞ն, որի ներուժն անշեղորեն աճում է:

-Հնդկաստանն ու Իրանը պայմանավորվել են՝ վրացական տարածքով կուղարկեն Հնդկաստանից եկող բեռները։ Նույն կերպ մեր երկրի տարածքով տեղափոխվում են չինական բեռներ, որոնց փոխադրումների ծավալը ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո աննախադեպ աճել է։ Արդեն ակնհայտ է՝ Չինաստանից Վրաստանի տարածքով բեռների անցումը շահագրգիռ կողմերին ավելի շատ է գոհացնում, քան մյուս երթուղիները։ Բացի վերը թվարկվածից, որն ինքնին բավական քիչ չէ, Վրաստանը բաց է թողնում նաեւ այլ տարանցիկ բեռներ։

Վերահսկել մեր երկիրը՝ նշանակում է վերահսկել կարեւոր բեռնափոխադրւմները, վերահսկել Կովկասն ընդհանուր առմամբ, իսկ եթե Ամերիկային հաջողվի իր ռազմակայաններով փոխարինել ռուսականը, նա ի վիճակի կլինի վերահսկել նաեւ Իրանին, Թուրքիային, կկարողանա բարդացնել հարաբերույութնները Ռուսաստանի հետ եւ սահմանափակել նրա ազդեցությունը՝ ուղղակիորեն դուրս գալով Սեւ ծով։

Վրաստանում անկարգություններից օգտվել դեմ չեն նաեւ Մերձբալթյան երկրները. նրանց բարձրաստիճան ներկայաց ւցիչների այցն այստեղ եւ աննախադեպ ճնշումը միանգամայն սպասելի եւ հասկանալի է։ Ամերիկային ցանկացած պահի կարող է անհրաժեշտ լինել նրանց միացնել մարտական գործողություններին, այնպես, որ նրանք նույնիսկ ժամանակ չունեն թարթելու։ Բալթյան երկրները շատ լավ հասկանում են ամեն ինչ, եւ դրանից խուսափելու համար փորձում են նման ծանրաբեռնվածությունը տանել ուրիշների վրա՝ եռանդով դրդելով մեզ. իբր, հավատացեք Ամերիկային, համաշխարհային մետրոպոլիային, դադարեցրեք համառությունը եւ մեզ, վերջապես, հնարավորություն տվեք գլխավորապես ձեզ ներքաշել արյունալի պատերազմի կրակի մեջ…

Ինչի՞ է ընդունակ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը եւ ի՞նչ ծրագրեր է իրականացնում: Այնտեղ, բնականաբար, վերջնականապես համոզվեցին՝ Ուկրաինայում պատերազմը Նաահանգները տանուլ են տալիս, եւ որոշեցին վա-բանկ գնալ, փորձել դուռը շրխկացնել այնպես, որ նոր հակամարություն սանձազերծվի եւ ոչ միայն պահպանվի, այլեւ խորանա Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ատելության սինդրոմը, իսկ ապագայում այստեղ սեփական ռազմական հենակետ ստեղծվի․․․ բան է, պետք կգա։ Եթե ամերիկացներին հաջողվի ազգայնականներին վերադարձնել իշխանության, նրանց համար խնդիրը կլուծվի. Իսկ եթե չստացվի իրագործել ծրագրածը, նրանք, կարող եք չկասկածել, ամեն կերպ կհոգան երկրում ապակայունացում առաջացնելու ուղղությամբմ։ Այդ ժամանակ հնարավոր կլինի այստեղ տեղափոխել մեր «լեգեոներներին» եւ յանկիների կողմից դաստիարակված տարբեր ահաբեկչական խմբերին։ Դա պատերազմն անխուսափելի կդարձնի, եւ Ռուսաստանը ստիպված կլինի այն սկսել, քանի որ Վրաստանի կողմից ապակայունացման ընթացքում անմիջապես կհետեւեն ամեն տեսակի սադրանքներ Սամաչաբլոյի եւ Աբխազիայի ուղղությամբ։ Վերոնշյալ մարտական խմբավորումների օգտագործման հաշվին պատերազմն այս անգամ չի ավարտվի հինգ օրվա ընթացքում, այն կձգվի բավականին երկար ժամանակ, եւ հակամրտության մեջ կարող է ներգրավվել Հյուսիսային Կովկասը… »Վրացական երազանքը» խոչընդոտ է դարձել ԱՄՆի կողմից իրենց մտադրությունների իրականացման համար, այն նկատելիորեն բարդացնում է նրանց թվարկված նպտակների իրագործումը, սակայն դրանից այդ նպատակներն անիրագործելի չեն դառնում։ Դրա համար էլ Արեւմուտքը ձգտում է թուլացնել երկրի կառավարող ղեկավարությանը մշտական հանրահավաքների, անկարգություններ հրահրելու եւ ապակայունացնելու միջոցով։

-Ձեր կարծիքով՝ իշխանությունն ինչպե՞ս պետք է իրեն պահի նման իրավիճակում։

- Անշուշտ, նա իրավունք չունի նահանջելու, հուսահատվելու, որպեսզի պետական հեղաշրջում իրականացնելու իրական շանս չտա. իշխանափոխությունն անխուսափելիորեն կհանգեցնի պատերազմի եւ կավարտվի երկրի մասնատմամբ։ Մշտական ապակայունացումը նույնպես մեծ ռիսկեր է պարունակում։ Այդ դեպքում Ռոսաստանը կարող է ներխուժել մեզ վախեցնելու համար։

Ընդգծեմ՝ մեզ ոչ մի պարագայում ձեռնտու չէ, որ Ռուսաստանը պատերզմ սկսի Վրաստանի դեմ։ Մենք պետք է շտապենք լուծել թե բնակչության շրջանում հասունացած խնդիրները, թե գլոբալ կտրվածքով, հասցնենք հարաբերություններ հաստատել ապագա հաղթողի հետ։ Կարծում եմ՝ նման իրավիճակում առավել ռացիոնալ է նաեւ մեզ համար վա-բանկ գնալը, ինչը, սկզբունքորեն, «Եերազանքն» արդեն սկսել է անել։ Ասում են՝ եթե կռիվն անխուսափելի է, ավելի լավ է առաջինը հարվածել: Պետք է գործել վճռականորեն եւ մեկուսացնել բոլոր նրանց, ովքեր նպաստում են ապակյունացմանը եւ կրում են պետական հեղաշրջման գաղափարը, փակել նրանց ֆինանսավորման աղբյուրները, իսկ եթե հարկ լինի, հետ կանչել ԱՄՆում մեր դեսպանին, ավելին՝ Վրաստանից վտարել ԱՄՆ դեսպանատունը, դա ահաբեկչության բույն է, որի համար դժվար չի լինի ապացուցել իր մասնակցությունը անկարգությունների կազմակերպմանը։ Ընդ որում, Վրաստանը պետք է բանակցություններ վարի սահմանների վերահսկողության շուրջ, որպեսզի գլոբալ պատերազմի կուսկցությանը չհաջողվի մեր երկիր նետել իր «զինյալներին»։ Նման իրավիճակում եւ այս բոլոր պայմանների կատարման դեպքում մեզ հետ ոչինչ չեն կարող անել — ոչ բանակ կներդնեն, ոչ էլ բավարար թվով վարձկաններ կհավաքեն։ Միակ բանը, որով մեզ կարող են վնասել, բանկերից փող վերցնելն է, ինչը, կարծում եմ, իշխանությունը նախապես հաշվարկել է եւ կկարողանա փոխարինել այլ փողերով, ընդ որում՝ նույնիսկ ավելի մեծ քանակությամբ։Ինչ վերաբերում է վիզայի ազատականացմանը, ապա մենք պետությնների հետ երբեք առանց վիզայի ռեժիմ չենք ունեցել, սակայն դրանից չենք մահացել։ Անհասկանալի է նաեւ այն, թե ինչո՞ւ Ամերիկան մինչեւ հիմա մեզ առեւտրային նախապատվություններ չի տվել, թեեւ մենք վաղուց Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ ենք։ Այժմ, վերջապես, ԱՄՆ - ի հետ միասին մուտքի արտոնագրերի ազատականացման եւ առեւտրային նպաստների սկսեցին խոստանալ մեզ ներկայացուցչություն եւ ռազմական օգնություն։ Բայց այս խոստումները, արդեն բազմիցս հասցրել ենք համոզվել, ընդամենը հերթական խաբեությունն են։ Այդ դեպքում ինչո՞ւ «բարեկլամը» կործանեց եւ արմատախիլ արեց մեզ արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը։

Եվրոպական հանցակիցները նույնպես մեզ սպառնում են պատժամիջոցներով, սակայն դրանք կեղծ սպառնալիքներ են, քանի որ Եվրոպայում ուժեղանում են աջ ուժերը, իսկ պատժաիջոցներ սահմանելու համար Եվրամիությանը անհրաժեշտ է բոլոր երկրների համաձայնությունը։ ԱՄՆ-ի պարտությունը Ուկրաինայում աջ ուժերի հիմնավոր ուժեղացման ֆոնին կփոխել եվրոպական քաղաքականությունը։ Եվրոպային ներքաշել են տնտեսական ճգնաժամի մեջ, եւ նրան ամենեւին էլ ձեռնտու չէ պատժամիջոցներ սահմանել Վրաստանի համար, քանի որ մեր միջոցով նա բեռներ է տեղափոխում եւ առեւտուր անում Արեւելքի հետ։ Ընդ որում, մեր հետաքրքրությունը, որը կայանում է վրացական տարածքն իրենից անվտանգ եւ կայուն տրանսպորտային միջանցք ներկայացնելու մեջ, լիովին համընկնում է խոշոր խաղացողների շհերի հետ։ Շատ շուտով ԱՄՆ-ն ամբողջությամբ կհայտնվի բաժանման գծի մի կողմում, իսկ հաղթանակած Ռուսաստանը՝ մյուս կողմում։

Չինաստանը, Իրանը, Հնդկաստանը, որոնք մեր միջանցքի կարիքն ունեն, ինչ-որ կերպ «որսալու» են եվրոպացիներին, որոնք աճող ճնշման եւ ԱՄՆ-ի ակնհայտ կործանման ֆոնին կցանկանան իրենց վրայից գցել ամերիկյան լուծը։ Այնպես որ, ուզենք, թե չուզենք, ինչպես անցյալ դարում, երբ ԽՍՀՄ - ի վրա ընկավ ֆաշիզմը ջախջախելու եւ աշխարհը փրկելու առաքելությունը, այժմ Չինաստանն ու Ռուսաստանը կոչված են ազատել եւ փրկել այն վատթարագույնից՝ նեոլիբերալիզմից եւ գլոբալիստների նոր աշխարհակարգի ֆաշիստական պատմոյուններից: Սա է իրականությունը, որին պետք է համապատասխանել առանց պարտադրված մտքերի եւ հնացած կլիշեների։ Վրաստանը պետք է դառնա չեզոք, խաղաղ միջանցք, Արեւելքի եւ Արեւմուտքի հանդիպումների, ինչպես նաեւ տարածաշրջանային օգտակար համաձայնագրերի կնքման վայր։ Այո, մենք սերտ հարաբերություններ ունենք նոր, ոչ լիբերալ Եվրոպայի հետ, Եվրոպայի հետ, որի ուղղությամբ է ուղղված նաեւ Ռուսաստանը՝ հույս ունենալով, որ յնա այլեւս չի օգտագործվի որպես թալանի եւ պատերազմների գործիք։ Վրաստանը չպետք է թեքվի որեւէ մեկի կողմը։ Դա շատ հեշտ չէ, սակայն մենք պետք է դա սովորենք, քանի որ հակառակ դեպքում մեզ վրա կընկնի Ուկրաինայի ճակատագիրը, եւ մեր տարածքները կկիսեն հարեւանները…

— Ի՞նչ եք կարծում, չե՞ն փորձի արդյոք այսպես կոչված ընդդիմադիր կուսակցությունները, որոնք, կարծես թե, հիմա միավորվելու մտադրություն ունեն, էլ ավելի սրել ստեղծված իրավիճակը:

- Նրանք, սկզբունքորեն, պետք է միավորվեն, քանի որ շաերը շանս չունեն հաղթահարել ընտրական արգելքը ... Ի դեպ, առանց Արեւմուտքի ցուցումների, դժվար թե որեւէ մեկը կարողանա ինքնուրույն պայմանավորվել ցուցակների եւ քվոտաների շուրջ։ Իսկ լարվածության վերացումն ու սպառնալիքների չեզոքացումը՝ այս ամենը պետության եւ իշխանության ձեռքում է… Ոչ մի դեպքում չպետք է մոռանալ, թե մայիսի 17-ին Թբիլիսիի փողոցներում մարդկանց ինչ հսկայական զանգված է դուրս եկել։ Հենց որ իրավիճակը վատթարանա, անմիջապես անհրաժեշտ է հիշեցնել այդ մասին։ Մենք պարտավոր ենք կրկին դուրս գալ փողոց եւ դուրս գալ այնքան անգամ, որքան անհրաժեշտ է, թեկուզ հարյուր անգամ։

 

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի