կարևոր
4576 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-07 14:22
Քաղաքական

Ու էս ամբողջը՝ Նիկոլ Փաշինյանի օրոք

Ու էս ամբողջը՝ Նիկոլ Փաշինյանի օրոք

Yerevan.Today-ը գրում է․

2024 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 23.10-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում գտնվող գազի լցակայանում տեղի է ունեցել պայթյուն, ապա՝ հրդեհ։ Պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է 7 անձ։ Վնասվել են նաև գազալցակայանի կոնստրուկցիաները, դրան հարող տարածքում գտնվող մի քանի ավտոմեքենաներ։ 

Ցավոք, վերջին տարիներին աղետային իրավիճակները շատ են։ Թվարկենք մի քանիսը.

 

Աղետ՝ Լոռու և Տավուշի մարզերում

26․05․2024թ․ ջրհեղեղ տեղի ունեցավ Լոռու և Տավուշի մարզերում, որին զոհ գնաց 4 մարդ։

Ավերվեցին և անանցանելի դարձան Մ6 մայրուղու տարբեր հատվածներ։ Ջրածածկ հատվածում արգելափակվեցին բազմաթիվ քաղաքացիներ, արգելափակվեցին Ախթալա, Շամլուղ քաղաքները, Փոքր Այրում, Մեծ Այրում, Ճոճկան, Շնող և Թեղուտ բնակավայրերը։ Փլուզվեց 17 կամուրջ, որից 5-6-ը՝ խոշոր կամուրջներ:

Հեղեղվեց Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31-րդ կմ-ը, մոտ 50 մ երկարությամբ հատվածը՝ փլուզվեց։

Ջրհեղեղի հասցված վնասը դեռ չի հաշվարկվել։

 

Աղետ՝ Արցախի Հանրապետությունում

25․09․2023թ․ Պայթյուն տեղի ունեցավ Ստեփանակերտի բենզինի պահեստում՝ Արցախից բռնագաղթի օրերին։

Զոհվածներ՝ 218
Վիրավորներ՝  290

 

Աղետ՝ բանակում

19․01․2023թ․ հրդեհ բռնկվեց Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում։

Զոհվեց 15 զինծառայող

Վիրավորվեց 7 զինծառայող։

Զոհերի հարազատները քանիցս բողոքի ակցիաներ են իրականացրել և պնդում են, որ ո՛չ նախաքննությունն է պատշաճ ընթացել, ո՛չ դատաքննությունը։ Գործը քննվում է Նիկոլ Փաշինյանի՝ հրդեհից ընդամենը ժամեր անց առաջադրած վարկածով, այնինչ ծնողները հերքում են այդ վարկածը (ըստ Փաշինյանի՝ մեղավորը վաշտի հրամանատարն է, որը բենզինով փորձել է վառարան վառել)):

 

Աղետ՝ Արցախի Հանրապետությունում

19․09․2023թ․ Ադրբեջանը հարձակվեց շուրջ 9 ամիս բլոկադայի մեջ գտնվող Արցախի վրա։ Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ օգնություն չի ցուցաբերելու Արցախին՝ պատերազմի մեջ չներքաշվելու համար։

24․09․2023թ․ Արցախից սկսվեց քաղաքացիների բռնի գաղթը Հայաստան։ Մինչև 01․10․2023թ․ գաղթեց ավելի քան 100 հազար մարդ։ Արցախը մեկ շաբաթում հիմնովին հայաթափվեց։

 

Պատերազմ՝ Վայոց ձորի մարզում

13․09․2022թ․ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում գործեց Հայաստանի արևելյան սահմանների վրա։ Հասավ մինչև Ջերմուկ քաղաքի մատույցներ։

Զոհվեց 224 զինվոր

Ադրբեջանը ընդհանուր օկուպացրել է ՀՀ տարածքներից շուրջ 210 քառակուսի կմ տարածք։

 

Աղետ՝ Երևանում

14․08․2022թ․ պայթյուն տեղի ունեցավ Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնում։

Զոհվեց 16 մարդ

Վիրավորվեց 60 մարդ 

 

Աղետ՝ Սյունիքի մարզում

12․05․2021թ․ Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի Հանրապետության տարածք Սյունիքի մարզից և խորացավ մինչև Սև լիճ՝ լճի շուրջ 30 տոկոսն օկուպացնելով։

Այս օկուպացիան տեղի ունեցավ առանց ռազմական բախումների և զոհերի։

 

Պատերազմ՝ Արցախում

27․09․2020թ․ Ադրբեջանը հարձակվեց Արցախի Հանրապետության վրա, տեղի ունեցավ պատերազմ, որը տևեց 44 օր։ 09․11․2020թ․ կնքվեց հրադադարի հայտարարություն, որով Ադրբեջանին հանձնվեց Արցախի Հանրապետության ավելի քան 75 տոկոսը:

Զոհերի թիվը պաշտոնապես 2022թ․ դրությամբ հայտարարվել է 3825

Ոչ պաշտոնապես 5 հազար թիվն է շրջանառվում

Իրականում երկու թիվն էլ կասկածելի է, քանի որ զոհերի անունները ՊՆ-ն հրաժարվում է հրապարակել:

 

Սա ամբողջական ցանկը չէ․․․