Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քաղաքացիներին խեղդելով ու խոշտանգելով պաշտոնի թռիչքաձեւ աճ ունեցած սույն կարմիրբերետավորն այնքան ոչ ադեկվատ է, այնքան ոգեշնչված իր կարգավիճակով, որ իր վերադասի՝ Հայկազ Ջոմարդյանի ներկայությունից ու հանդարտության կոչից անգամ ուշքի չի գալիս:
Վերջինս փողոցային «բազար» է անում պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ, քաշում է թեւից, բռունցքով վախեցնում, թե հաստատ կխփի:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ սույն կարմիրբերետավորը Արթուր Ղազարյանն է՝ Կյաժ մականունով: Ըստ լուրերի՝ վերջինիս նկատմամբ արգահատանք են զգում անգամ իր վաշտի ոստիկանները:
Ի դեպ, սույն Կյաժոն դասակի հրամանատար էր և վաշտի հրամանատար դարձավ 2022 թ. «Դիմադրության» շարժման ժամանակ քաղաքացիների նկատմամբ հակաօրինական, հակաբարոյական, հակամարդկային վերաբերմունքից հետո:
Ըստ որոշ տեղեկությունների՝ սույն անձը հովանավորվում է ՔՊ-ական պատգամավոր, Փաշինյանի իշխանության հայտնի հենասյուն-օլիգարխի և անձամբ Աննա Հակոբյանի կողմից: Ի դեպ, Կյաժին իր վերադասները բազմիցս զգուշացրել են, որ Փաշինյանի հեռանալուց հետո վերջինս հաստատ դատվելու է: Հավանաբար՝ այդ սարսափից է, որ նա այդպես մոլեգին կերպով հարձակվում է մարդկանց, այդ թվում՝ պատգամավորների վրա: