կարևոր
5083 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-20 17:27
Քաղաքական

Այո, նման հնարավորություն կա. սահմանադրագետը` Բագրատ Սրբազանի վարչապետի թեկնածու լինելու մասին

Այո, նման հնարավորություն կա. սահմանադրագետը` Բագրատ Սրբազանի վարչապետի թեկնածու լինելու մասին

Մեր երկրում, որտեղ թե΄ քաղաքական, թե΄ սահմանադրաիրավական ճգնաժամ է, որովհետեւ գործող քաղաքական ուժը պարբերաբար ոտնահարում է եւ խախտել է սահմանադրաիրավական նորմերը, կարող է առաջադրվել Բագրատ Սրբազանի թեկնածությունը վարչաապետի պաշտոնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը` անդրադառնալով հարցին, թե կարող է Բագրատ Սրբազանը հավակնել վարչապետի պաշտոնին` լինելով երկքաղաքացի:

«Մենք կոնկրետ մի դեպք ունենք, երբ զարգացումներ են տեղի ունենում։ Կա միջազգային իրավունք, միջազգային սահմանադրաիրավական պրակտիկա․ ու ըստ զարգացումների մենք առերեսվում ենք ու առերեսվել ենք քաղաքական ու սահմանաիրադրաիրավական ճգնաժամի, որի պայմաններում, այո, եթե կոնկրետ մեկ թեկնածու է առաջադրվում, այն էլ այն պայմաններում, որ արդեն վաղուց մեր երկրում թե΄ քաղաքական, թե΄ սահմանադրաիրավական ճգնաժամ է, որովհետեւ գործող քաղաքական ուժը պարբերաբար ոտնահարում է եւ խախտել է սահմանադրաիրավական նորմերը, միջազգային ճգնաժամային իրավիճակում ֆորմալ տեսանկյունից մեկնաբանում ենք դրույթը, կոնկրետ Սրբազանի դեպքն է։ Մեկնաբանությունը հենց ուղղակի պայմանավորված է կոնկրետ անձով։ Այդ կողմից ուղղակի երկքաղաքացիության ստացման հանգամանք չի եղել»,-ասաց նա։ 
Մելոյանը շեշտում է` ունենք իրավիճակ, երբ քաղաքացիությունը նվիրվել է։ 

«Քաղաքացիության ստանալու իրավական ընթացակարգեր կան, երբ քաղաքացին գնում է, օրինակ, հանձնվում է, նշում է, որ քաղաքական հետապնդյալ է, երբ նա պրոցես է սկսում ստանալու համար, ինքն է նախաձեռնում։ Այդ դեպքում պատվելու նպատակով մարդուն նվիրվել է քաղաքացիություն։ 

Ֆորմալ տեսանկյունից շնորհվելուց հետո ինքը, 2013 թվականից լինելով Հայաստանի Հայրապետությունում, դե-ֆակտո եւ դե-յուրե այդ պետության հետ որեւէ քաղաքացիաիրավական պարտավորվածության մեջ չի գտնվել։ 
Այսինքն ինքը որևէ արտոնությունից, որպես Կանադայի քաղաքացի, չի օգտվել եւ ինքը Կանադայի նկատմամբ որեւէ պարտավորվածություն չունի ստանձնած։ Այդ տեսանկյունից, էլի կրկնեմ, երբ որ միջազգային իրավունքում մեկնաբանում ենք, ֆորմալ տեսանկյունից իրեն քաղաքացիաիրավական հարաբերությունները կարող են դադարեցված համարվել, ու այո, ինքը, ըստ էության, համապատասխանում է միայն ՀՀ քաղաքացի լինելու պահանջին»,-նշում է Մելոյանը։ 
Սահմանադրագետը նշում է, որ մի շարք հանգամանքներ են հաշվի առնվում, սկսած երկրում տիրող ոչ նորմալ իրավիճակից. «Որովհետեւ շատ կարեւոր հանգամանք է, մշտապես հիշենք, որ մեր Սահմանադրությունը չի գրվել խելագարության կանխավարկածից ելնելով։ Այսինքն մեր Սահմանադրությունը եւ ընդհանրապես աշխարհի սահմանադրությունները գրվում են նորմայի կանխավարկածից, նորմալ քաղաքաիրավական հարաբերություններից ելնելով, ոչ թե նման ճգնաժամային իրավիճակներին լուծում տալուց ելնելով։ 
Ու դիցուք այս իրավիճակը ամփոփ գնահատելով՝ հենց կոնկրետ Սրբազանի իրավիճակը եթե ուսումնասիրում ենք, հստակ իմ գնահատմամբ, եւ, կարծում եմ, գործընկերներս էլ կկիսեն իմ կարծիքը, միջազգային իրավունքի եւ սահմանադրական իրավունքի նախադեպային պրակտիկայում, այո, նման հնարավորություն, եւ կոնկրետ Սրբազանի պարագան վերցնելով, որ ինքը իր նախաձեռնությամբ չի ստանձնել Կանադայի քաղաքացիությունը, դե-ֆակտո, դե-յուրե Կանադայի հետ 2013 թվականից սկսած Կանադայի հետ փոխհարաբերությունները պայմանավորված են եղել իր կարգավիճակով, այսինքն Կանադայի թեմի առաջնորդն է եղել, երբ նա ֆիզիկապես գտնվել է այդ պետությունում։ Դրանից հետո նա որեւէ քաղաքացիաիրավական հարաբերություններում չի գտնվել այդ պետության հետ, այդ պետության նկատմամբ չի օգտվում որեւէ ստանձնած արտոնություններից, ինչպես նաեւ չունի ստանձնած պարտականություններ ու պարտավորվածություններ այդ պետության նկատմամբ, ինչը հիմք է հանդիսանում ընդհանրապես այդ քաղաքացիաիրավական հարաբերությունների դադարեցման։ Այս դեպքում կարելի է ենթադրել, որ Կանադայի քաղաքացիությունը օդում կախված կարգավիճակ է իրավական դե-յուրե տեսանկյունից, արձանագրման ենթակա չէ, եւ, այո, իմ գնահատմամբ, տեսական եւ նախադեպային պրակտիկան միջազգային իրավունքի, հատկապես ճգնաժամային իրավիճակներում, երբ վերլուծության ենք ենթարկում, կարող ենք ասել, որ, այո, Սրբազանը համապատասխանում է օրենքով, Սահմանադրությամբ նախատեսված ցենզերին»։

Մելոյանը նշում է, որ գործող վարչապետին անվստահության քվե հայտնելու ընթակարգ նախաձեռնելուց պետք է անպայման նշվի նոր թեկնածու անունը.

«Ընթացակարգը մեկնարկում է պատգամավորների մեկ երրորդի նախաձեռնությամբ, դա 36 պատգամավորներն են։ Երկու ընդդիմադիր խմբակցությունները միացել են, 35 պատգամավոր։ Իշխան Զաքարյանը, ինչպես իմացանք, համաձայնություն է տվել ընթացակարգին միանալ, որովհետեւ ինքը որեւէ խմբակցություն չընդգրված պատգամավոր է։ Դրանից հետո երբ Ազգային ժողովը նախագիծը շրջանառության մեջ է դրվում, 48-50 ժամի ընթացքում քննարկվում է, դրանից հետո 48-72 ժամ քվեարկության է ենթարկվում։ Մինչեւ հիմա, որ չի կիրարկվել այս ընթացակարգը, կարեւորագույն պատճառներից մեկն այն է հանդիսացել, որ պետք է նախագծում նշվի հավանական թեկնածուի անունը, ու պատահական չէ, որ սահմանադիրը դա չի սահմանել։ Դա կարեորագույն նպատակ ունի, որպեսզի  երբ հանկարծ նմանաբնույթ գործընթաց մեկնարկի, պետությունը ճգնաժամային վիճակում չհայտնվի, այսինքն գործող վարչապետի լիազորությունների դադարեցմամբ խնդիր չառաջանա նրա լիազորությունների նկատմամբ եւ հստակ լինի նոր վարչապետը։ Եթե այս որոշումը ընդունվում է, ընդունվում է այն պարզ մեծամասնությամբ ընդհանուր թվի կեսից ավելինով։ Այս դեպքում անհրաժեշտ է 54 ձայն եւ երբ այն ընդունվում է, համարվում է, որ գործող վարչապետի լիազորությունները դադարեցվել են եւ ունենք նոր վարչապետ այդ նախագծում ընդրկված անձը։ Եթե այն չի ընդունվում, չընդունվելուց հետո 6 ամսվա ընթացքում այդպիսի գործընթաց նախաձեռնելու իրավունքը չկա»:

Մելոյանը շեշտում է, որ այդ ընթացքում եթե նախաձեռնվում է անվստահության գործընթաց, այո, կարող է սրբազանի թեկնածությունը ներկայացվել ու նախատեսված ընթացաակարգով գնալ առաջ: