|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև լուրջ տարաձայնություններ են առաջացել Ուկրաինային օգնելու հարցում։ Այս մասին գրում է ամերիկյան «Politico» թերթը:
«Շոլցի և Մակրոնի միջև տարաձայնությունները վերաճում են բացահայտ թշնամանքի»,- գրում է պարբերականը:
Ըստ թերթի` նրանք չեն կարողանում համաձայնության գալ զենքի մատակարարման հարցում։ Բեռլինը չի ցանկանում Կիևին փոխանցել «Taurus» հրթիռները, մինչդեռ Փարիզն ավելի վաղ պարտավորվել էր Ուկրաինային ուղարկել իր թևավոր SCALP հրթիռները:
Հակասության ևս մեկ պատճառ է դարձել Ռուսաստանի սահման զինվորներ ուղարկելու հարցը։ Օրինակ` Շոլցը բազմիցս հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայում հակամարտության կողմ չի դառնա, և գերմանացի զինծառայողներ Ուկրաինա չեն ուղարկվի։ Ֆրանսիայի առաջնորդն էլ հնարավոր է համարել արևմտյան զինվորների հնարավոր ուղարկումն Ուկրաինա, սակայն նրա այս գաղափարը քննադատության է արժանացել։
Շոլցը նաև դժգոհ է, որ Գերմանիան ավելի շատ օգնություն է ցուցաբերել Կիևին, քան Ֆրանսիան: Քիլի համաշխարհային տնտեսության ինստիտուտի տվյալներով՝ Գերմանիայի օգնությունը հատուկ գործողության ընթացքում հասել է 17,7 մլրդ եվրոյի, մինչդեռ Ֆրանսիան ընդամենը 635 մլն եվրո է հատկացրել։