|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ երկրում նշվող անկախության տոնի առթիվ. հայտնում է haqqin.az-ը։
Ուղերձում բարձր են գնահատվում երկկողմ հարաբերությունները մի շարք ոլորտներում. «Թույլ տվեք, որ Ֆրանսիայի անունից` որպես Մինսկի խմբի համանախագահ, աջակցություն հայտնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին`վերջ տալ« պատերազմի համաճարակին»: Այս առումով, դուք կարող եք հույս դնել Ֆրանսիայի ստանձնած պարտավորությունների վրա՝ աշխատել վճռականորեն և անկողմնակալ՝ բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտության արդար և կայուն կարգավորման համար», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ը Ադրբեջանում տոնվում է որպես Անկախության օր. 1918 թ. մայիսի 28-ին ներկայիս Ադրբեջանի տարածքում հայտարարվեց նոր պետության ստեղծումը։