|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.8175 |
| GBP | ⚊ | £ 512.43 |
| GEL | ⚊ | ₾ 141.31 |
Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երևանում սրվել է աղբահանության խնդիրը: Լուսանկարներն արել եմ անձամբ 15 րոպե առաջ Ավանում: Նույն ահազանգերն են գալիս նաև այլ վարչական շրջաններից ու արդեն մի քանի օր շարունակ:
Այս 6 ամսվա ընթացքում եկել եմ այն համոզմունքին, որ այս մարդիկ պարզապես չեն կարողանում ոչինչ անել:
Նույն աղբահանության օրինակը: Հաստատ ուզում են չէ, որ աղբը հավաքվի, նենց չի որ երևանցիներից մուռ են հանում, բայց չեն կարողանում:
Ի դեպ, լուսանկարներից երկուսում այն հայտնի աղբամաններն են, որոնք մայթի մեջտեղում են դրված ու որոնց հարցը Ավինյանը հանձնարարել էր լուծել: Նույնիսկ մայթը աղբամանից չեն կարողանում ազատել:
Թարմացում. լուսանկարներ ուղարկեցին նաև Աջափնյակից և Նոր Նորքից, վիճակը նույնքան վատ է: