Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ինչպես գրում է 168.am-ը, «Բլոգնյուզ» կայքի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը «Կիրակնօրյա Междусобойчик Կոստյայի հետ #08» յութուբյան թողարկման ընթացքում հայտարարել էր, որ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունն ամենագործուն մասնակցությունն է ունեցել «թավշյա հեղափոխությանը»։
«Ի դեպ, այդպիսի կարծիք ունենալու բավարար հիմք է հանդիսանում նաև իշխանությունների կարդային նշանակումը, օրինակ՝ «Կյանքի խոսք» աղանդի ներկայացուցիչներից։ Երևի ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ սկսած ակտիվի տրամադրմամբ, վերջացրած… չասեմ, որովհետև ֆինանսական փաստեր չունեմ ձեռքիս տակ, որպեսզի հստակ մեղադրանք ներկայացնեմ։ Բայց ամեն դեպքում, եկեք արձանագրենք մի պարզ իրողություն, որ օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի, այսինքն՝ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչը «Կյանքի խոսք» աղանդից է՝ երիտթևից։ Կարող է՝ արդեն հասցրել է Ֆեյսբուքի էջը մաքրել, բայց ամիսներ առաջ, երբ մտնում էիր նրա էջը, ոտքից գլուխ Արթուր Սիմոնյանի մոնոլոգներն էին»,- նշել է նա։
168.am-ի զրույցում վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը հաստատեց, որ ինքը «Կյանքի խոսք»-ի անդամ է. «Ես այդ դավանանքի հետևորդ եմ, ես «Կյանքի խոսք» եկեղեցուց եմ, իմ հավատքը դա է»։