Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փաստորեն Փաշինյանը հայտարարեց նոր ապօրինի պայմանավորվածության մասին: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Այսօր ԱԺ ամբիոնից հնչել է հանցագործության մասին հերթական հաղորդումը, ես դրա մասին արդեն բարձրաձայնեցի հնչեցրած հարցում, իսկ հիմա ավելի մանրամասն:
Նիկոլ Փաշինյան.
«Պայմանագրի (Ադրբեջանի հետ) տեքստում կա մի համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է, թե կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որևէ պարտավորություն չկատարելու համար»։
Սա ասվում է այն համատեքստում, որ մեր սահմանադրությունն, իբրև, չի կարող խոչընդոտել Ադրբեջանի հետ կնքվող փաստաթղթին:
Հասկանալով, ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել, ԱԺ ամբիոնից այս հայտարարությունն անելուց անմիջապես հետո փորձեցին արդարանալ, որ այս դրույթը նախատեսված է Պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիայով:
Ինչպես միշտ ստում են, կամ ասում կեսճշմարտություններ:
Վիննայի կոնվենցիայով ասվում է բառացիորեն հետևյալը.
Հոդված 46, կետ 1.
«Պետությունն իրավունք չունի վկայակոչել այն հանգամանքը, որ իր համաձայնությունը պայմանագրի իրեն վերաբերող պարտավորության նկատմամբ արտահայտվել է իր ներպետական իրավունքի պայմանագիր կնքելու իրավասության վերաբերյալ այս կամ այն դրույթի խախտումով, որպես իր համաձայնության ոչ իրական լինելու հիմք, բացի այն դեպքից, եթե այդ խախտումն ակնհայտ է և վերաբերում է նրա ներպետական իրավունքի առավել կարևոր նշանակություն ունեցող նորմերին»:
Ակնհայտ է, որ միջազգային որևէ պայմանագիր չի կարող հակասել երկրի Սահմանադրությանը և դա ամրագրված է նաև Վիեննայի կոնվենցիայով»,- գրել է նա: