կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-19 15:54
Աշխարհ

Դա քայլ է դեպի խաղաղություն. Էրդողանը` Իդլիբի հարցում Պուտինի հետ պայմանավորվածության մասին

Դա քայլ է դեպի խաղաղություն. Էրդողանը` Իդլիբի հարցում Պուտինի հետ պայմանավորվածության մասին

Թուրքիայի և Ռուսաստանի միջև սիրիական Իդլիբի հարցում ձեռք բերված պայմանավորվածությունը քայլ է դեպի խաղաղություն: Այդ մասին ասել է Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանը. հայտնում է РИА Новости-ն:

«Թող Իդլիբում այլևս արյուն չթափվի: Հույս ունեմ, մենք դա կիրագործենք: Դա մեր սահմանից այն կողմ խաղաղության հասնելու քայլ է»,- ասել է նա:

Ավելի վաղ հայտնել ենք, որ  նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում իրենք որոշում են ընդունել սիրիական Իդլիբ նահանգի շփման գծի երկայնքով 15-20 կմ խորությամբ ապառազմականացված գոտու ստեղծման վերաբերյալ: