|
Փոխարժեքներ
14 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 419.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 489.96 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Լրագրող Ոսկան Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Տավուշի դպրոցներում 22 ուսուցիչ ազատվել է աշխատանքից։
«Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել բարձրագույն կրթություն չունենալու և կամավոր ատեստավորումից բացասական արդյունք ունենալու պատճառով աշխատանքից ազատված ուսուցիչների թվի մասին։ Մարզպետարանից պատասխանել են, որ 2023-2024 թվականների ուսումնական տարվա նախաշեմին և ուսումնական տարվա ընթացքում Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներից բարձրագույն կրթություն չունենալու և կամավոր ատեստավորումից բացասական արդյունք ունենալու պատճառով ներկա դրությամբ աշխատանքից ազատվել է 22 ուսուցիչ:»: