Փոխարժեքներ
30 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.94 |
EUR | ⚊ | € 443.01 |
RUB | ⚊ | ₽ 4.8004 |
GBP | ⚊ | £ 520.8 |
GEL | ⚊ | ₾ 141.85 |
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը գրում է․
«Լրիվ նորմալ է, որ վարչական շրջանի ներսում ավելի քան 10 իշխանական ներկայացուցիչ հարձակվում է մեկ ակտիվիստի վրա։ Երեկ, երբ բացահայտվեց Նոր Նորքի վարչական ղեկավարի հեռախոսազրույցի բառամթերքը և բովանդակությունը, Ավինյանը հանդես եկավ որպես նրա պաշտպան՝ ձևացնելով, թե ոչինչ էլ տեղի չի ունեցել։
Նորմալ երկրում այս պահին արդեն կեսը աշխատանքից ազատված կլինեին, մյուս կեսն էլ՝ ձերբակալված։ Բայց դուք նորմալի հետ ի՞նչ կապ ունեք: Ինչքան նորմալի հետ կապ ունեք, էդքան էլ Եվրոպայի։
Բայց ոչինչ։ Ձեր անպատժելիության խրախճանքին քիչ է մնացել։ Վայելեք վերջին շրջանը։ Պատասխան եք տալու՝ հատ առ հատ, անուն առ անուն, գործողություն առ գործողություն»։
Ավելի վաղ՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն իր աշխատակիցների հետ դաժանաբար ծեծի է ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին։
Հիշեցնենք՝ ապրիլի 29-ին Չախոյանը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ էր գնացել Նոր Նորքի թաղապետի հետ հանդիպման, սակայն նրանք այդպես էլ չհանդիպեցին։ Փոխարենը շենքի առաջին հարկում Մանուկյանը կախեց Տեր-Մարգարյանի լուսանկարները և վրան յոգուրտ լցրեց` ասելով, որ սա հենց իր հայհոյանքների պատասխանն է։
Այսօր էլ՝ ապրիլի 30-ին, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում պետք է հանրային քննարկում լիներ, և ակտիվիստ Արթուր Չախոյանն այսօր ևս թաղապետարան էր եկել` հանդիպելու Տեր-Մարգարյանին և պատասխան պահանջելու ձայնային հաղորդագրություններով իր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու համար։