|
Փոխարժեքներ
24 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 450.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.8673 |
| GBP | ⚊ | £ 515.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ քաղաքում 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի Աղետների կառավարման գործակալությունը։
Գերատեսչության տվյալներով՝ Գյոքսունի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 16։37-ին։
Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 11,46 կմ խորության վրա։
Այս տարվա փետրվարի 6-ին Քահրամանմարաշ նահանգում 9 ժամ տարբերությամբ 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր էին տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել էին հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 11 նահանգներում և հարևան երկրներում, այդ թվում՝ Սիրիայում։ Վերջին տվյալներով՝ Թուրքիայում վերոհիշյալ երկրաշարժերից մահացել է ավելի քան 55 հազար մարդ։