|
Փոխարժեքներ
13 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Դժվարանցանելի են Շիրակի մարզի Բավրա, Լանջիկ, Ջաջուռ գյուղերի ավտոճանապարհները:
Վայոց ձորի մարզի Վայք-Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը, Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին, Տիգրանաշենի ոլորաններում, Սյունիքի մարզի Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի Ապարան, Արագած, Թալին տարածաշրջանների ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։