Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում չեն գիտակցում այն ատելության մակարդակը, որ առկա է Ադրբեջանում հայերի նկատմամբ, ուղղակի չեն հասկանում ու շատ արագ մոռանում են, մոռանում են Ռամիլ Սաֆարովին, որ քնած հային կացնահարեց, հետո Բաքվում տիտղոսների, բնակարանի և թոշակի արժանացավ դրա համար, մոռանում են, որ ամիսներ առաջ մասնատված հայ զինծառայողի կադրեր էին լուսանկարել ադրբեջանցիները ու համացանցում հպարտանում էին դրանով։ Դեպքերը շատ են, ակնհայտ է, չէ, որ դա Ադրբեջանում պետական քաղաքականություն է։
Այս մասին այսօր «Զանգ» նախաձեռնության ակցիայի ժամանակ ասաց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
«Հայաստանում հիմա որոշակի թվով մարդիկ որոշ ժամանակ անց հասկանալու են խնդիրը, հասկանալու են, որ էս ժողովրդի գլխին մի պատմական այնպիսի աղետ են փորձում բերել, որ էլ երբեք ուշքի չգանք։ Իմ շատ ծանոթներն ասում են՝ լիքը բան հաղթահարել ենք, 1915 թիվ ենք տեսել՝ հաղթահարել ենք, բայց կարող է գալ մի պահ, որ էլ հաղթահարել չկարողանանք։
Պետություն չունենալը վատագույն բանն է, որ կարող է լինել ժողովրդի հետ, մյուս վատագույն բանն այն է, որ ժողովուրդը մտածի, թե նորմալ է, որ պետություն չունենանք , ամեն մեկը մտածի որ իր համար բնակարան կառնի մի տեղ ու կապրի, ինձ համար դա ամենասարսափելի սցենարն է, որ կարող է լինել մեր ժողովրդի հետ»։
Նա ընդգծեց, որ Նժդեհի մոտ կա մի գաղափար, որ կոչվում է վճռական մենակի գաղափար, երբ դու գիտես՝ ճիշտը որն է, ու ամեն ինչ քո դեմ է՝ ժամանակաշրջանը, պայմանավորվածությունները։ «Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ ժամանակին՝ 1919-ին, երբ Նժդեհը պայքարում էր Լեռնահայաստանի համար, որից Ալիևը մինչև հիմա դժգոհ է, բոլորն իր դեմ էին։ Բոլորը Նամակներ էին հղում Նժդեհին ու ասում էին հանձնվիր, բայց ինքը գնաց այդ պայքարի ու ինքը հաղթեց, դրանով էլ ապահովեց, որ մենք այսօր ունենք Սյունիք և ունենք Հայաստանի Հանրապետություն։
Մենք էլ այս ժամանակի պատասխանատուներն ենք, մենք Նժդեհ չենք, մենք այդ կամքն ու ուժը չունենք, բայց մենք իրար ունեք, ունենք այդ գիտակցումը, որ վտանգը լուրջ է, ու մենք այնքան բան կարող ենք փոխել, որ այս պահին մեզ անհավանական է թվում»։