կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-25 11:58
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հայաստանը պետք է ցույց տա, որ նման կարգի ճնշումներին չի ենթարկվում, ինչն այսօր չի արվում․ Ռոբերտ Քոչարյան

Չպիտի տպավորություն թողնես, որ կարելի է քեզ հետ նմանատիպ ձեւով վարվել։ Եթե քո քայլերով, հայտարարություններով ու քո քաղաքականությամբ այդպիսի  տպավորություն թողնում ես, դու ունենալու ես այդպիսի խնդիրներ։ Եվ քանի դեռ իրենք սպասելիքներ ունեն Հայաստանից որոշ հարցերի շուրջ՝ լրացուցիչ զիջումների, ապա նման լարվածության օջախներ ստեղծելու են, գործադրելու են լրացուցիչ ճնշում՝ իրենց նպատակին հասնելու համար․ «Հայաստան» դաշինքի ասուլիսի ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով  հարցին՝ արդյունավե՞տ են արդյոք բանակցություններն այն դեպքում, երբ իշխանությունն ասում է՝ 2 շաբաթ շարունակ Հայաստանի սահմաններից ներս գտնվող թշնամուն ոչ թե ուժով են հեռացնելու, այլ բանակցությունների միջոցով։

«Հայաստանը պետք է ցույց տա, որ նման կարգի ճնշումներին ինքը չի ենթարկվելու, ինչն այսօր չի արվում։ Հնարավոր է եւ առաջին հերթին պետք է բանակցային տարբերակով այդ խնդիրը լուծել։ Բայց Ռուսաստանի միջնորդությամբ եթե այս հարցը հիմա լուծում ստանա, վաղը-մյուս օրը մեկ այլ խնդիր լուծելու համար մեկ այլ պրոբլեմ է ստեղծելու սահմանի մեկ այլ հատվածում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում