|
Փոխարժեքներ
23 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.16 |
| EUR | ⚊ | € 427.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.3711 |
| GBP | ⚊ | £ 498.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի Սիվրիհիսար շրջանում գտնվող հայկական Սբ Երրորդություն եկեղեցին կառուցվել է 1650 թ.: Այն 1876 թ. հրդեհի հետևանքով մեծ վնաս էր կրել, սակայն Պոլսո հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանի օրոք` 1881 թ., ճարտարապետ Մինթես Փանոյաթի կողմից վերականգնվել է:
Կարմիր տաշված քարերով կառուցված եկեղեցին ստացել է Քըզըլ Քիլիսե` Կարմիր եկեղեցի անվանումը: Այն ունի 400 քմ տարածք և համարվում է Փոքր Ասիայի` մեծությամբ 3-րդ եկեղեցին: 369 տարեկան եկեղեցին մեծ թվով տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկների է ընդունում. հաղորդում է sabah.com.tr կայքը: