Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի եւ Ադրբեջանի համար շարունակում է առաջնահերթություն լինել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստացումը, որը թուրք-ադրբեջանական ընկալման մեջ ոչ թե ուղղակի ճանապարհ է, այլ Սյունիք նվաճման աստիճանական նվաճման առաջին քայլը։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասել է պ․գ․թ․, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Մասնագետի դիտարկմամբ՝ «Զանգեզուրի միջանցքը» վերածվել է հանրային օրակարգի, որն առաջ են մղում երկու թուրք պետությունների ղեկավարները եւ որը պետք է ընկալել որպես Սյունիքի վրա հարձակման նախապատրաստում։ «Այն երբեք էլ տնտեսական պրոյեկտ չի եղել, տնտեսական եկամուտների մասին չէ։ Այն մաքուր աշխարհաքաղաքական ծրագիր է։ Թեպետ փորձում են այն շահավետ ծրագիր ներկայացնել, սակայն Հայաստանը դրան չմասնակցելով ոչինչ չի կորցնում։ Այդ միջանցքը գոյություն է ունենալու այն պարագայում, եթե անցնի Հայաստանի տարածքով։ Իսկ Իրանի տարածքով եթե անցնի՝ դա սովորական ճանապարհ է, որը վաղուց գոյություն ունի» ,-ասել է Գեղամյան։
«Խաղաղության խաչմերուկը» թյուրքագետը որկաում է ՀՀ դե-ֆակտո իշխանությունների գեղեցիկ փաթեթավորմամբ, բայց բովանդակազուրկ ծրագիր, քանի որ դրա հայեցակարգը չկա։
Մանրամասները՝ տեսանյութում։