Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, թե իբր Բաքուն ճանաչում է Զանգեզուրը որպես Հայաստանի ինքնիշխան տարածք։
BBC-ի հարցին, թե Հայաստանում մտավախություն ունեն, որ Բաքուն ցանկանում է իր վերահսկողության տակ վերցնել Զանգեզուրը, Էլչին Ամիրբեկովը հերքել է նման ծրագրերի առկայությունը։
«Մենք ընդունում ենք, որ սա Հայաստանի ինքնիշխան տարածքն է։ Բայց մեզ համար կարևոր է իմանալ, թե մյուս կողմն ինչպես է ապահովելու միջանցքի երթևեկության անվտանգությունը։ Մեզ պետք են հուսալի երաշխիքներ յուրաքանչյուր ուղևորի անվտանգության համար, ով գնացք է նստում Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան կամ հակառակը»,- նշել է Ամիրբեկովը։
Հետաքրքրական է՝ ինչպե՞ս է Ամիրբեկովը հերքում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» զավթելու իրենց նկրտումները, երբ օրերս Թուրքիայի նախագահ Էրդողանը Հայաստանի առաջ նախապայման է դրել, որ, եթե Հայաստանը իսկապես ցանկանում է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, պետք է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացվի։
Այս մասին բազմաթիվ անգամ հայտարարել է նաև Բաքվի բռնապետ Ալիևը։
Ստացվում է, որ Զանգեզուրի (Սյունիք) նկատմամբ տարածքային նկրտումներ չունենալու ադրբեջանական խոսույթը կեղծիք է ու կեղտոտ քաղաքականություն՝ կոծկելու իրենց մեծ ախորժակը։ Փաշինյան-Ալիև զույգը ամեն կերպ փորձում է հայ հանրությանը համոզել, թե այսպես կոչված խաղաղության դարաշրջանը մոտ է, մինչդեռ իրականությունն այլ է, ինչը ցույց են տվել Փաշինյանի կառավարման վերջին երեք տարիները։