|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Արայիկ Հարությունյանը շատ անպարկեշտ և նախարարին ոչ հարիր արտահայտություններ արեց մեր հասցեին, փորձեց բաժանումներ անել Դաշնակցության մեջ՝ չճանաչելով ՀՅԴ-ին: Արդեն խնդիր է, որ ԿԳՆՍ նախարարը չի ճանաչում 130 տարվա կուսակցությանը. ըստ Yerkir.am-ի՝ ասաց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանը, որը մասնակցում է ԵՊՀ ուսանողների՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով դասադուլին:
«Բնականաբար, մենք չարձագանքեցին, բայց մեր դրսի կառույցի ընկերները երկու օրվա ընթացքում 19 երկրից աջակցություն հայտնեցին մեզ և նույն՝ հրաժարականի պահանջով հանդես եկան: Ինձ թվում է՝ Արայիկ Հարությունյանը հասկացավ, որ դրսի-ներսի Դաշնակցություն չկա. Դաշնակցությունը մեկն է»,- հայտարարեց նա:
Նշենք, որ Երևանում շարունակվում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով դասադուլները և նստացույցը: Այժմ ԵՊՀ ուսանողներն ու ՀՅԴ ՀԵՄ երիտասարդները իրազեկման երթ են իրականացնում երևանյան այլ բուհերի առջև:
Գոռ Սարգսյանը նշեց, որ բնական և նորմալ է, որ Նիկոլ Փաշինյանը փորձեց պաշտպանել ԿԳՄՍ նախարարին, քանի որ նախարարն իր թիմակիցն է, իր հետ քայլած մարդն է և նրանց կուսակցության մեջ բարձր դիրք ունեցող պաշտոնյա: «Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դա կառավարության քաղաքականությունն է, սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ ոլորտի պատասխանատուն Հարությունյանն է, և նա պետք է լքի այդ նախարարությունը»,- հավելեց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամը: