կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-19 15:31
Առանց Կատեգորիա

«Բրդուճ առ բրդուճ պատասխան եք տալու». Աշոտյանը՝ «Ժողովուրդ» օրաթերթի դեմ հարձակման մասին

«Բրդուճ առ բրդուճ պատասխան եք տալու». Աշոտյանը՝ «Ժողովուրդ» օրաթերթի դեմ հարձակման մասին

Խստորեն դատապարտում եմ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրության վրա գիշերային հարձակումը: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երկրում այլակարծության, խոսքի և մամուլի ազատությունների նկատմամբ ճնշումները սաստկանում են, ստանալով խուլիգանական բնույթ, ինչի փաստացի քաղաքական պատասխանատվությունը կրում են այս իշխանությունները:

Նրանք պարտավոր են ոչ միայն արագ բացահայտել կատարողներին և պատվիրատուներին, այլև քայլեր ձեռնարկել երկրում քաղաքական կլիմայի վերականգման համար:

Բրդուճ առ բրդուճ պատասխան եք տալու:

Իմ զորակցությունն եմ հայտնում «Ժողովուրդ» օրաթերթի ողջ խմբագրակազմին»:

Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր՝ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանը տեղեկացրել էր, որ անհայտ անձը կամ անձինք մտել են «Ժողովուրդ» օրաթերթի, Armlur.am-ի խմբագրություն: