Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանը վերադարձրել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայցադիմումը և կից փաստաթղթերը: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Դատարանը գտել է, որ լրացել է սույն հայցադիմումը դատարան ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը և հայցվորի կողմից չի ներկայացվել միջնորդություն այն վերականգնելու մասին, հետևաբար, սույն հայցադիմումը ենթակա է վերադարձման հայցվորին:
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ այն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում։
ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դատի էր տվել Նոր Գեղի համայնքի ավագանուն` պահանջելով մասնակի անվավեր ճանաչել Նոր Գեղի համայնքի ավագանու 2015 թվականի մարտի 24-ի որոշումը, որով համայնքի 18 փողոց՝ Երևանյան փողոցն իր նրբանցքներով վերանվանվել են նախկին համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանի անունով:
Ֆրոնտիկ Թևոսյանը Նոր Գեղի համայնքը ղեկավարում էր 1986 թվականից: Նա 2018 թվականի օգոստոսի 31-ին հրաժարական է տվել: