Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանը մի նպատակով է եկել և մինչև այս պահը, ցավոք, բարեհաջող իրականացրել է այդ ծրագիրը՝ ծախել բոլորիս հայրենիքը, ծախել հայ զինվորի արյունը, հայոց գեներալի պատիվն ու արժանապատվությունը. ըստ Yerkir.am-ի՝ այսօր ՀՅԴ Հայաստանի ԳՄ գրասենյակում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց ՀՀԿ ներկայացուցիչ Աննա Մկրտչյանը:
«ՀՀ-ում տեղի է ունեցել պետական դավաճանություն: Պետական դավաճանի սուբյեկտը հայտնի է, անունը՝ Նիկոլ Փաշինյան, համակիրներն ու աջակիցները՝ պարգևավճար ստացող պատգամավորներով, իր ֆրակցիայով ու նախարարներով»,- ասաց նա ու հավելեց․ «2.5 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի գործողությունները բացառապես ուղղված են եղել հայ ժողովրդին, հայկական երկու պետականությունները մենակ թողնելուն՝ բոլոր ոլորտներում և բոլոր դաշտերում՝ արտաքին քաղաքականությունից մինչև ներքին քաղաքական որոշումների կայացում ու մինչև ռազմադաշտ, բանակցությունների փուլի իսպառ տապալում, ցանկացած իրարամերժ հայտարարություն, դատարկ հայտարարություն Նիկոլ Փաշինյանի կողմից, որն ուղղված էր հայ ժողովրդին կանգնեցնելուն հայրենական պատերազմի առաջ, հայրենազրկելուն և ծախելուն իմ և ձեր՝ բոլորիս հայրենիքը»։
Ըստ բանախոսի՝ Նիկոլ Փաշինյանն այժմ «վախկոտի պես փախած է»: «Նա չգիտի, թե ինչպես նայի հայ ժողովրդի աչքերի մեջ, չգիտի՝ գա ի՞նչ ասի ժողովրդին: Պատերազմի 45 օրերի ընթացքում իշխանությունը ժողովրդին խաբել է, ռեալ մտածողի խոսքն էլ փորձել է ճնշվել «պետական դավաճանի» անվան տակ, հետո էլ հանրությանը հրամցրել են քարտեզ՝ «կարմիր արյամբ ներկված»: Ինքն այլևս երբեք չի կարողանալու այս երկրում հանգիստ քայլել: Բայց դեռ ունի հնարավորություն՝ գոնե մեզ հնարավորություն տալով մի փոքր ուղղելու: Այն շանսը, այն չնչին հնարավորությունը, որ մենք այս պահին հայ ժողովրդով՝ ես, դուք, բոլորս, ունենք, նրա հրաժարականն է: Ոչ բացարձակ պայման է, բայց անհրաժեշտ պայման է, որպեսզի հնարավորություն տա, որ հայը խուսափի հայրենազրկումից: Մենք այլ տարբերակ չունենք»,- ասաց ՀՀԿ ներկայացուցիչն ու հայրենիքը փրկելու համար կոչ արեց հանրությանը՝ ժամը 17:00-ին գալ Մատենադարան ու մասնակցել հանրահավաքին։
Մանրամասները՝ տեսանյութում․