կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-05 11:49
Քաղաքական

Գեներալ Գրիգորի Խաչատուրովի հետ պայմանագիրը չերկարացնելը ՀՀ իշխանությունների անտրամաբանական քաղաքականության շարունակությունն է․ Սենոր Հասրաթյան

Գեներալ Գրիգորի Խաչատուրովի հետ պայմանագիրը չերկարացնելը ՀՀ իշխանությունների անտրամաբանական քաղաքականության շարունակությունն է․ Սենոր Հասրաթյան

Գեներալ Գրիգորի Խաչատուրովի հետ պայմանագիրը չերկարացնելու հնարավոր մտադրությունը Հայաստանի իշխանությունների կողմից տարվող անտրամաբանական քաղաքականության շարունակությունն է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց գնդապետ Սենոր Հասրաթյանը։

Նա նշեց, որ այս իշխանությունների քայլերը բանակի վրա  վաղուց բացասաբար են անդրադառնում, և այս քայլն էլ դրա շարունակությունն է։  

Սա, նրա համոզմամբ, անգրագիտության հետևանք է։

Բանակի կազմաքանդումը, Սենոր Հասրաթյանի խոսքով, պատճառ է դառնում, որ Արցախը պոկեն, Սյունիքը պոկեն, Տավուշը պոկեն։ Այս ամենից հետո մենք կկորցնենք պետականությունը և կդառնանք պարզապես ինչ-որ մեկին ենթակա հանրություն։

Գեներալ Գրիգորի Խաչատուրովի հասցեին նա միշտ դրական բնութագրումներ է լսել։

Սենոր Հասրաթյանը բացասական է գնահատում ոչ միայն նրա, այլև բոլոր այն հայրենասեր սպաների հանդեպ հետապնդումները, որոնց այս իշխանությունը հեռացրել է։

«Սա ոչ թե նախկին ղեկավարների, այլ այս ապիկար իշխանությունների վարած քաղաքականության հետևանք է»,-ասաց Սենոր Հասրաթյանը, ինչը համարում է «անպատասխանատվության գագաթնակետը»։

Եվ նրա համար անհասկանալի է, որ ժողովրդի աչքի առջև փաշինյանական իշխանությունները «երկիրը վարի են տալիս», բայց դրա դեմ արտահայտվողների խոսքը ոչ մեկը չի լսում և էլի գնում՝ նրան են ընտրում։

Նշենք, որ հանրությունը ահազանգում է, որ գեներալ Գրիգորի Խաչատուրովի հետ պայմանագիրը որոշել են չերկարացնել, զորացրել, պատժել ու մեկուսացնել «ադրբեջանական ազդեցության գործակալի հրաժարականը պահանջելու համար, Տավուշի մարզից թշնամուն Հայկական տարածքներ հանձնելու հրամանը չկատարելու համար»։

Աննա Բալյան