Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ «որոշ գործընկերների հայտարարությունները Խերսոնի շրջանի՝ Ռուսաստանին միանալու մասին ոչ մի կապ չունեն իրականության հետ»։ Ուկրաինական պետության ղեկավարը վստահեցրել է, որ տարածաշրջանը կազատագրվի ռուս զինվորականներից. հայտնում է РБК-Украина-ն։
«Այն մարգինալները, որոնց ռուսական պետությունը գտել է՝ որպես համախոհների, հայտարարություններ են անում տիեզերական մասշտաբի և տիեզերական հիմարության մասին, քանի որ նրանց մակարդակը բնութագրվում էր դեռևս «Շան սիրտը» ֆիլմում։ Բայց ինչ էլ անեն, շանս չունեն։ Վստահ եմ, որ մենք կազատագրենք մեր հողն ու ժողովրդին»,- ելույթում ասել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Խերսոնի շրջանի ռուսամետ իշխանությունները հայտարարել էին Վլադիմիր Պուտինին դիմելու իրենց մտադրության մասին՝ խնդրելով տարածաշրջանը միացնել Ռուսաստանին։