Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին 1.5 տարվա ընթացքում այս խորհրդարանը ինչ ասես չի տեսել` ՊՊԾ պետի հրահրմամբ ու անմիջական մասնակցությամբ պատգամավոր քաշքշելուց մինչև մեկ պատգամավորի վրա խմբակային հարձակումներ, ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ոստիկանությունն այդ ընթացքում խուլուհամր էր, նույնը վերաբերվում է իրավասու մյուս մարմիններին ու դա այն դեպքում, որ այդ ամենն ուղիղ եթերով արձանագրվում էր:
Այսօր նույն ոստիկանությունը` պետի տեղակալի գլխավորությամբ, խմբով պատգամավոր էր հրմշտելով տանում:
Ինչու՞, որովհետև ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանը փորձել էր պաշտպանվել, իսկ ոստիկանությունը ծանր էր տարել, որ իր սիրելի իշխանությունը իր իսկ «պրյոմի» տակ է մնացել:
ՆԳ նախարարը, ոստիկանապետը, նրա տեղակալը երևի կարծում են, որ իրենց պաշտոնը հավերժ է կամ միգուցե հավերժ է իրենց սիրելի իշխանությունը, որի գործունեությունը միայն հայրենիքի հանձնման ու մեր հազարավոր հայրենակիցների նահատակման հետ է ասոցացվում:
Ասեմ իմանաք` ժամանակի հարց է: Մի օր էլ ձեր ձեռքերն են ոլորելու, հրելով դուրս տանելու ու շատ հավանական է, որ դա անի հենց ձեր սիրելի իշխանությունը` իր հավատարիմ ոստիկաններով, քննիչներով, դատախազներով ու դատավորներով»,- գրել է նա: