|
Փոխարժեքներ
26 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը՝ Բելգիայում ՀՀ դեսպանատանը կազմակերպված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի գործողության 2-ամյակի միջոցառմանը:
«Շնորհակալություն դեսպան Աննա Աղաջանյանին՝ Հայաստան-ԵՄ համաձայնագրի 2-րդ տարեդարձի կապակցությամբ տոնակատարությունը հյուրընկալելու համար: ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի հետ գործընկերությանը և խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կառուցմանը: Մենք աջակցում ենք Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն, համապարփակ և արդար խաղաղության»,- Թվիթերի իր միկրոբլոգում նման գրառում է արել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։