Փոխարժեքներ
11 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի աղբահանության եւ սանիտարական մաքրում» համայնքային կազմակերպությունը 24 մլն դրամով կրկին 60 հազար հատ ցախավել է գնել, միավորի արժեքը՝ 400 դրամ։ Պայմանագիրը «Լիանա Մարգարյան Ռուբենի» անհատ ձեռնարկատիրոջ հետ կնքվել է մարտի 2-ին։
Նշենք, որ եւս 60 հազար հատ ցախավել այս հիմնարկը գնել էր ամիսներ առաջ՝ սեպտեմբերի 14-ին։ Այն ժամանակ քաղաքապետարանից պարզաբանել էին, որ հիմնարկն ունի 384 աշխատակից, այսինքն՝ 1 հավաքարարին բաժին է հասնում 156 ցախավել։ Ի դեպ, սա ամենից շատ մաշվող եւ դուրս գրվող ապրանքներից է համարվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։