կարևոր
5704 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-16 17:53
Տարածաշրջան

Էրդողանի համար էլ են «նախկինները» մեղավոր

Էրդողանի համար էլ են «նախկինները» մեղավոր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մեծ թվով զոհերի պատասխանատվությունը փորձում է բարդել նախկին իշխանությունների վրա։

«Այդ մարդը 50 տարի առաջ կառուցված օդանավակայանների ու համալսարանների մասին ասում է, որ «սա կառուցել ենք իշխանության գալուց հետո»։ Հիմա երկրաշարժից հետո նա ասում է, թե «սա մեզնից առաջ է կառուցվել», նույնիսկ իր ժամանակին կառուցված շենքերի հետ կապված...», - նշում է լրագրող Յավուզ Օզքանը։

Առկա վիճակագրությունը և պաշտոնական տվյալները այլ բան են հուշում։ Երկրաշարժից ավերված շենքերի ավելի քան 50%-ը կառուցվել է Էրդողանի օրոք՝ այսինքն 2002 թ. ի վեր։

Ընդ որում, այդ շինարարությունների մեծ մասը իրականացվել է Էրդողանի շրջապատի կողմից։

Նշենք, որ երկրաշարժից հետո ընտրությունների շեմին կանգնած Էրդողանի վարկանիշը կտրուկ անկում է ապրել՝ կապված աղետին դանդաղ արձագանքման, աղետի ֆոնին ընդդիմադիրների ձերբակալությունների, քաղաքացիներին անորակ շենքեր հանձնելու և այլնի հետ։