|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Փետրվարի 6-ին տեղի ունեցած 7.7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում և Սիրիայում զոհերի թիվը հասել է 34․179-ի:
Ըստ Թուրքիայի արտակարգ իրավիճակների համակարգման կենտրոնի կիրակի օրվա տվյալների՝ զոհերի թիվը երկրում հասել է 29․605-ի, տարհանվել է 147․934 մարդ:
Սիրիայում հաստատվել է 4574 մարդու մահ: Սիրիայի պետական SANA գործակալության տվյալներով՝ երկրում երկրաշարժի զոհերի թիվը կազմում է 1414: Իսկ Սիրիայի ընդդիմությունը հայտնել է, որ երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում զոհվել է 3160 մարդ: