|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հնդկաստանի ընտրական հանձնաժողովի հրավերով հունվարի 23-26-ը Նյու Դելիում ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները կմասնակցեն «Տեխնոլոգիաների օգտագործում և ընտրությունների ամբողջականություն» թեմայով միջազգային համաժողովին»։
Ինչպես տեղեկացնում են ԿԸՀ-ից, ծրագիրը ներառում է երկօրյա միջազգային համաժողով, որին հաջորդում են ընտրողների ազգային և Հանրապետության օրվա տոնակատարությունները։
ԿԸՀ նախագահի հետ Նյու Դելի կմեկնեն ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանը և ԿԸՀ արտաքին կապերի վարչության պետի պաշտոնակատար Սեդաննա Մարգարյանը։ Նախորդ տարվա հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը Հնդկաստանի ընտրական հանձնաժողովի կազմակերպած «Ընտրությունների կառավարման մարմինների դերը, շրջանակը և կարողությունը» թեմայով երկօրյա միջազգային համաժողովին մասնակցել էին ՀՀ ԿԸՀ անդամներ Արուսյակ Տերչանյանը և Սիլվա Մարկոսյանը։