Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տեղեկացրել էինք, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազն Արամ Հարությունյանին կալանավորելու համաձայնություն տալու միջնորդություն է ներկայացրել ԱԺ: Ազգային ժողովի նիստը տեղի կունենա վաղը:
ՀՅԴ նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Դաշնակցությունը ներկա լինելու է նիստին, չնայած կար նախապես պայմանավորվածություն, որ այս օրերին նիստեր չեն անելու:
Ռուստամյանի խոսքով` այս ամենը նախընտրական տրամադրությունների մեջ կատարվող բեմականացում է հիշեցնում, քանի որ եթե մի քանի օր սպասեին, Արամ Հարությունյանն այլևս պատգամավոր չէր լինելու: «Իզուր կտրել բոլորին, մանավանդ` առանց այն էլ կարճ ժամանակ է տրված բոլոր ուժերին նախընտրական քարոզչության համար, այստեղ տրամաբանություն չեմ տեսնում: Կարծում եմ` շատ սխալ քայլ է կատարվել, քանի որ նպատակի իմաստով անտրամաբանական ու անիմաստ է` օրեր անց Հարությունյանն այլևս պատգամավոր չէր լինելու: Բացի այդ` 4 ուժերով մենք ստորագրել էին մի համաձայնագիր, որ այս օրերին ԱԺ նիստերին չենք մասնակցելու: Հիմա բոլոր ուժերն էլ լեգիտիմ իրավունք ունեն չմասնացելու վաղվա կայանալիք նիստին»,-ասաց Ռուստամյանը:
Նրա խոսքով` ամենայն հավանականությամբ` վաղն այդ նիստը տեղի չի էլ ունենա: Ռուստամյանի գնահատմամբ` սա նախընտրական քարոզչության մեջ է օգտագործվելու, իբրև թե` տեսեք, մյուս ուժերը չեն եկել նիստին, քանի որ չեն ուզում կոռուպցիայի դեմ պայքար մղվի կամ կալանավորվեն մարդիկ, որոնք կոռուպցիոն հետապնդումների տակ են: Ռուստամյանը պարզաբանեց` որպեսզի նման շահարկումների տեղիք չտան, ՀՅԴ պատգամավորները վաղը ներկա լինելու են նիստին:
Հարցին, թե ինչպես են դաշնակցական պատգամավորները քվեարկելու` Ռուստամյանը պատասխանեց, որ նախ կլսեն փաստերը.«Մենք երբեք չենք քվերակել արդարադատությանը հակառակ: Մենք այն կուսակցությունն ենք եղել, որ վաղուց կողմ ենք եղել իմունիտետի սահմանափակմանը և միշտ ասել ենք, որ ԱԺ պատգամավորը չպետք է ունենա անձեռնմխելիություն` կապված այլ գործողությունների հետ, և միայն իր լիազորությունների բխող դաշտիում այն պետք է լինի` ինչպես միջազգային պրակտիկայում է»:
Ռուստամյանը նշեց, որ այս ամենի մեջ ինքը միտում է տեսնում` իշխող ուժի քարոզչությանը նպաստելու առումով: Նա հիշեցրեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կա մեկը, ում դեմ գործ է հարուցվելու ու սպասում են նամակի: Ռուստամյանի խոսքով` այդ ինչպե՞ս է ստացվում, որ մի քանի ամիս կարողացել են սպասել այդ նամակին, սակայն մի քանի օր չեն կարողացել սպասել, որ Արամ Մանուկյանն այլևս դադարի պատգամավոր լինել: