Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլը համահայկական գագաթաժողով է անում, կրկնելով Սերժ Սարգսյանի քայլը ( Ցյուրիխի փաստաթղթերը ստորագրելուց առաջ Սարգսյանը շրջեց սփյուռքի գաղօջախներով), որպեսզի հանձնի Արցախը։
Գագաթաժողովի թեման պարզ է, _ անջատում հանուն միացման ( թերևս վերջին բառի իշխանական ընկալումն իրենց դեպքում խիստ կասկածելի է)
Իրականում համայն հայությունը պտի էդ օրը հավաքվի ու շչակ միացնի ի նշան երկրի առջև կանգնած աղետների։
Որտեղ էլ լինեն պտի հստակ հավաքվել գնալ այնտեղ ու բողոք ներկայացնել մասնակիցներին, ովքեր լավ գիտեն, թե ուր՞ են գալիս, ում՞ հրավերով ու ինչ՞ քննարկման։
Իրականում գալիս են առանց հարցերի ու լուռ համաձայնությամբ։
Իրականում գալիս են առանց մեր կարծիքը լսելու ու էլ չեն ուզենա հարցնել Հայաստան ապրող հային, թե ինչ՞ զգացինք, երբ կրակում էին մեր վրա կամ տեսանք, թե ինչպես՞ են մորթում մեր զավակներին։
Իշխանությունը ըստ 21 թվի տվյալների ունի ՀՀ բնակչության 15 տոկոսի քվեն և գալ Հայաստան համահայկական գագաթաժողովի, որտեղ չկան ևս 85 ը, ասբուրդ է ի սկզբանե և երիցս պառակտելու է Հայաստանն ու Սփյուռքը։
Մեզ դիմանալ է պետք այս փորձությանը ևս։
Արթուր Գևորգյան
Քանդակագործ,
կառավարման մոդելների փորձագետ