|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«Առանց Նիկոլ Հայաստան», «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում», «Միացե՛ք մեր պահանջին» եւ այլ վանկարկումներով՝ քաղաքացիները փակել են Երեւան-Սեւան միջպետական ճանապարհը: Քաղաքացիները այս ակցիայով միացել են «Դիմադրություն» շարժման մասնակիցներին, որոնք այսօր վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ եւ ավտոերթեր են իրականացնում Հայաստանի տարբեր մարզերում:
«Մարդիկ զզվում են այս կառավարությունից: ԴԴումը (նկատի ունի ԿԳՄՍ նախկին նախարար, այժմ Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին) կանգնեց եւ ասաց՝ հայոց պատմությունը վերացնենք: Այ ոչխար, ոչխարի ձագ, ի՞նչու ես դու մեր պատմությունը վերացնում, այ դդում: Էնքան բան կա ասելու, ուղղակի հոգնել ենք: Լավ ենք արել կաթվածահար ենք արել ճանապարհը, մենք ուզում ենք, որ սրիկան հեռանա մեր երկրից»,-ասաց քաղաքացիներից մեկը:
Ակցիայի վայրում մեծաթիվ ոստիկաններ կան: Այս պահին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Ճամբարակի բաժնի պետ Միքայել Միքայելյանը բանակցում է քաղաքացիների հետ՝ ճանապարհը բացելու համար:
Մանրամասն՝ ուղիղ հեռարձակմամբ
Լ.Ս.