կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-01 12:37
Տարածաշրջան

Էրդողանը չպիտի ավելի հզորանա. The Guardian

Էրդողանը չպիտի ավելի հզորանա. The Guardian

Հեղինակավոր The Guardian պարբերականը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին քննադատական հդված է հրապարակել. տեղեկացնում է T24-ը:

Նշելով, որ Էրդողանի ցանկությունն է փոխել Սահմանադրությունն ու անցնել նախագահական համակարգի, The Guardian-ը գրել է. «Էրդողանը չպիտի ավելի հզորանա»: Պարբերականը գրում է, որ սահմանադրական փոփոխություններն այդքան էլ վատ չեն լինի, քանի որ այժմյան Սահմանադրությունը «անթերի լինելուց շատ հեռու է»՝ հավելելով, որ դրանք «Էրդողանի անհատականության համար խնդրահարույց են»:

Պարբերականն անդրադարձել է նաև Էրդողանի բնավորությանը՝ գրելով. «Թուրքիայի նախագահը ավտորիտար է, հաճախ՝ զայրացած: Նա տանջում է երկրում և արտերկրում իրեն քննադատողներին»:

Հիշեցնելով New York Times-ի Պոլսի մասնաճյուղի նախկին ղեկավար Ստեֆան Քինզերին, ով քաղաքացիություն ստանալու իրավունքից վերջին պահին զրկվել էր Էրդողանի դեմ հոդված գրելու պատճառով, The Guardian-ը գրել է, որ «հավասարակշռության զգացումը լքել է Էրդողանին»: