կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-27 16:00
Աշխարհ

ԱՄՆ-ն անհանգստացած է, որ առաջիկա շաբաթներին Իրանը միջուկային զենք կստեղծի

ԱՄՆ-ն անհանգստացած է, որ առաջիկա շաբաթներին Իրանը միջուկային զենք կստեղծի

ԱՄՆ վարչակազմը մտահոգված է այն փաստով, որ Իրանը կարող է միջուկային զենք ստեղծել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում. ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

«Այո, դա մեզ միանշանակ անհանգստացնում է։ Ես կասեի, որ մենք վերադառնում ենք իրանական միջուկային գործարքին նախորդած ժամանակաշրջանին, որը խստորեն սահմանափակել էր Իրանի միջուկային ծրագիրը, այն վերահսկվում էր միջազգային տեսուչների կողմից»,- ասել է Փսակին՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Սպիտակ տունն անհանգստացած է որոշ փորձագետների հաշվարկներով, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Իրանը կարող է միջուկային զենք ստեղծել։

Իրանն արագացրել է իր միջուկային ծրագիրը և կրճատել համագործակցությունը միջազգային տեսուչների հետ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք,  դուրս եկավ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից։