|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Կարող եմ նշել, որ այս օրերին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների մակարդակով քննարկումներ են ընթանում, թե ինչպես պլանավորել վերականգնման աշխատանքները Ադրբեջանի «ազատագրված տարածքներում»։ Այս մասին ասել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը. հաղորդում է Report.az կայքը:
Ըստ նրա՝ «Հայաստանը երկար տարիներ ոտնձգություն է կատարել Ադրբեջանի օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության նկատմամբ»։
«Այս հողերի ենթակառուցվածքային և վերակառուցման աշխատանքներին զուգահեռ, առաջին հերթին, տեղի է ունենում մշակութային և պատմական նշանակության հուշարձանների և հնագիտական հուշարձանների վերականգնում: Մոտակա շաբաթների ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան կատարած այցից հետո Ղարաբաղը վերականգնելու ուղղությամբ մեր գործողությունները կակտիվանան: Մշակույթի և պատմական հուշարձանների՝ հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնումը և պաշտպանությունը նույնպես խթան կհանդիսանան տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման համար»,– նշել է թուրք նախարարը։
Հիշեցնենք, որ դեռևս ապրիլ ամսին տեղեկություններ տարածվեցին, որ Էրդողանը նախատեսում է այցելել թշնամու կողմից օկուպացված Շուշի։