|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Աֆղանստանում հրթիռային հարձակման է ենթարկվել երկրում ՆԱՏՕ-ի ամենամեծ ավիաբազան՝ Բաղրամը։ Այս մասին հայտնում է Pajwok գործակալությունը՝ հղում անելով Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարությանը:
«Նախնական տվյալներով` զոհեր կամ վիրավորներ չկան, օդանավակայանը չի վնասվել»,- մեջբերում է գործակալությունը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հրահանգիչների և խորհրդականների «Վճռական աջակցություն» առաքելության հայտարարությունը:
Ըստ Pajwok-ի՝ Փարվանի կենտրոնական նահանգում գտնվող Բաղրամ շրջանի վարչակազմի խոսնակն ասել է, որ չորս հրթիռ է արձակվել ԱՄՆ ավիաբազայի ուղղությամբ: Աֆղանստանի ոստիկանությունը կարողացել է կանխել առնվազն ևս վեց արկի արձակումը և տեղում վնասազերծել: