կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-27 15:03
Իրավական

Լրագրողի նկատմամբ խուլիգանություն թույլ տված անձինք ընդունեցին իրենց մեղքը

Լրագրողի նկատմամբ խուլիգանություն թույլ տված անձինք ընդունեցին իրենց մեղքը

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Ալբերտ Գալստյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործով դատաքննությունը:

Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու և խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող ամբաստանյալներ Սեյրան Կարապետյանը, Վլադիմիր Մխիթարյանը, Դավիթ Սարգսյանը և Կարեն Գրիգորյանը ընդունեցին իրենց մեղքն ու միջնորդեցին արագացված դատաքննություն անցկացնել:

Չորս ամբաստանյալներն, ըստ մեղադրանքի, հուլիսի 29-ին, ժամը 22-ից 23-ի սահմաններում, Գլինկայի փողոցում կատարել են բռնություն՝ զուգորդված խուլիգանություն և խոչընդոտել «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Ալբերտ Գալստյանի մասնագիտական օրինական գործունեությանը: 

Ամբաստանյալների պաշտպան՝ փաստաբան Վահե Ամիրջանյանը դատարանին ներկայացրեց իր պաշտպանյալների վերաբերյալ մեղմացնող հանգամանքները, մասնավորապես նշեց, որ Սեյրան Կարապետյանը Արցախյան ազատամարտի մասնակից է, երկրորդ կարգի հաշմանդամ, Վլադիմիր Մխիթարյանն ու Կարեն Գրիգորյանն ունեն մանկահասակ երեխաներ: Փաստաբանը նաեւ ընդգծեց, որ իր պաշտպանյալները չունեն դատվածություն: 
Այսօր այս գործով դատաքննությունն  ավարտվեց: