Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 9 տարվա ազատազրկման՝ խարդախության և դատարանին վիրավորելու գործով. գրում է Коммерсант-ը։
Ըստ դատավճռի՝ նա պատիժը կկրի խիստ ռեժիմի գաղութում։ Նավալնիին պարտավորեցրել են նաև 1 միլիոն 200 հազար ռուբլի տուգանք վճարել։
Նոր գործը լսվել է Վլադիմիրի շրջանի ուղղիչ գաղութում արտագնա լսումների ժամանակ, որտեղ Նավալնին կրում է իր` ավելի վաղ ստացած պատիժը: Դատախազությունը խնդրել է նրան 13 տարի ազատազրկել խիստ ռեժիմի գաղութում և տուգանել 1,2 միլիոն ռուբլու չափով։ Ընդդիմադիրը հերքել է մեղադրանքները։
Հետաքննության տվյալներով՝ Նավալնին հափշտակել է հակակոռուպցիոն հիմնադրամին որպես նվիրատվություն հատկացված մոտ 2,7 մլն ռուբլի։ Նավալնիի մասնակցությունը 2018 թվականի Ռուսաստանի նախագահական ընտրություններին քննիչները որակել են որպես քող` դրամահավաքի և ծայրահեղական գործունեության համար:
Երկրորդ գործով Նավալնին մեղադրվում էր դատավոր Վերա Ակիմովային վիրավորելու մեջ, որը նրան դատապարտել էր զրպարտության համար՝ Հայրենական մեծ պատերազմի վետերան Իգնատ Արտյոմենկոյի հասցեին։