Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեծ Բրիտանիան Sky Saber զենիթահրթիռային համալիր կտեղակայի Լեհաստանում: Այս մասին Վարշավա կատարած այցի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։
«Մենք պատրաստվում ենք Sky Saber միջին հեռահարության զենիթահրթիռային համալիր տեղակայել Լեհաստանում՝ մոտ 100 մարդու մասնակցությամբ՝ համոզվելու համար, որ մենք աջակցում ենք Լեհաստանին՝ պաշտպանելով դրա օդային տարածքը Ռուսաստանի ցանկացած հետագա ագրեսիայից»,- մամուլի ասուլիսին ասել է Բեն Ուոլեսը:
Վարչապետ Բորիս Ջոնսոնի ներկայացուցիչն ասել է, որ սարքավորումների ու զորքերի համար դիմել է Լեհաստանի կառավարությունը: «Դա, ինչպես միշտ, զուտ պաշտպանական նորուժ է, որը մենք տրամադրում ենք Լեհաստանին երկկողմանի հիմունքներով», - ասել է ներկայացուցիչը, փոխանցում է Huffington Post-ը:
Դաունինգ Սթրիթը հայտարարել է, որ զենքերը «մշտապես կմնան Մեծ Բրիտանիայի վերահսկողության տակ», եւ դա «կարճաժամկետ տեղակայում» կլինի:
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Sky Saber-ը կարող է միաժամանակ որսալ ձայնի արագությամբ սլացող թենիսի գնդակի չափի 24 օբյեկտ: