կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-17 13:20
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «ԱրաԲատը» Անթալիա գնացել էր իմանար՝ Մևլութը թեյ խմելիս նաբաթ շաքարը կծո՞ւմ է, թե՞ լեզվի տակ է դնում․ ակցայի մասնակից

Մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում թրքահպատակ, թրքահաճո, թուրք-ադրբեջանական շահերը Հայաստանում սպասարկող և իրականացնող իշխանությունների դեմ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ արտգործնախարարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող՝ ՀՅԴ և ՀՀԿ երիտասարդական կառույցների անդամներից մեկը։

«Եկել ենք «ԱրաԲատին» ասելու, որ ինքը որևէ բարոյական իրավունք չունի խոսելու հայ ժողովրդի անունից»,-ասաց նա։

Հայաստանի Անկախության հռչակագիրը Սահմանադրության հետ հանդիսանում է Հայաստանի հիմնարար փաստաթղթերից մեկը, նշեց ակցիայի մասնակիցը, Հայաստանի անկախության հռչակագրի 11-րդ կետում հստակ նշված է, որ ՀՀ-ն անկախություն ստանալուց հետո հետամուտ է լինելու Օսմանյան կայսրությունում և Արևմտյան Հայաստանում իրականացված Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, բայց այս իշխանությունները կրթական չափորոշիչները բարեփոխելիս «Արևմտյան Հայաստան» ձևակերպումը փոխել են «Արևմտյան Ատատոլիայի»։ Իսկ վարչապետի պաշտոն զբաղեցնողը հայտարարեց, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման արշավը Սփյուռքի բեռն է։ Հասկանալի է դառնում, որ ուզում են ձեռքերը լվանանալ և թուրքական նախապայմանը բավարարել։

«Մարտի 10-12-ը Անթալիայում իրականացված դիվանագիտական ֆորումին գնացել էին այնտեղ՝ ի՞նչ անեին, «ԱրաԲատը» գնացել էր իմանար՝ Մևլութը թեյ խմելիս նաբաթ շաքարը կծում է՞, թե՞ լեզվի տակ է դնում, երբ ասում են, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մեջ պետք է երրորդ կողմեր չլինեն»,-ասաց ակցայի մասնակիցը։

Մանրամասն՝ տեսանյութում․