Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և ՀՀԿ Երիտասարդական եւ ուսանողական կազմակերպությունները միասնական ակցիա են իրականացնում ՀՀ արտգործանախարարության շենքի առջև։
Նրանք Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարին հիշեցնում են, որ ինքը չի ներկայացնում հայ ժողովրդի իրական շահերը։
«Հայաստանում խորացող համակարգային և Արցախում ստեղծված հումանիտար եւ անվտանգային ճգնաժամերի պայմաններում հայաստանյան դե ֆակտո իշխանությունները շարունակում են բացառապես թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող գործողությունները՝ փորձելով հայ ժողովրդին կանգնեցնել ևս մեկ աղետի առջև»,-նախապես հայտարարել են նրանք։
Ակցիայի մասնակիցները ԱԳՆ շենքի մոտից երթով շարժվելու են կառավարության շենք՝ կառավարության ղեկավարին ևս մեկ անգամ հայտնելու, որ նա հայ ժողովրդից նոր զիջումների և կորուստների ոչ մի մանդատ չունի։
Առաջարկում ենք հետևել Yerkir.am-ի ուղիղ հեռարձակմանը։