Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵՄ ներկայացուցիչ Շառլ Միշելի` Հայաստան այցին ընդառաջ ՀՅԴ երիտասարդներն այսօր՝ հուլիսի 16-ին, բողոքի ակցիա են անում։
Երիտասարդների ձեռքին կան նաեւ պաստառներ՝ «shame on you» գրությամբ։
ՀՅԴ Հայաստան երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ իրենց այստեղ են, որպեսզի իրենց հուզող հարցերն ուղղեն ԵՄ ներկայացուցչին։
«Մենք հարց ենք ուղղում՝ որտե՞ղ էր Եվրոպան ամբողջ պատերազմի ընթացքում, որտե՞ղ էին, երբ Հայաստանի նկատմամբ կիրառվում ֆոսֆորային զենք, որտե՞ղ էր, երբ Ադրբեջանը սպանում էր Արցախում քաղաքացիական անձանց, ինչո՞ւ են հիմա նրանք եկել, արդյոք փորձում են գնե՞լ Հայաստանը։ Մենք ասում ենք՝ Հայաստանը վաճառքի համար չէ։ Մենք ասում ենք՝ այն օրակարգը, որով նրանք այստեղ են, չեն կարողանալու անցկացնել։ Մենք պարզապես ուզում ենք հարցնել՝ արդյոք չագուչը ժողովրդավարության նոր զենքերից է, իրենք արդյոք հանդիպե՞լ են քաղբանտարկյալների հետ, Հայաստանն ամեն օր ունենում է նոր քաղբանտարկյալ»,- ասաց Քրիստինե Վարդանյանը։