Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սույն թվականի մարտի 15֊ին ՀՅԴ նորընտիր Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը և Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը հանդիպեցին ՀՅԴ Արցախի կառույցի շրջանների պատասխանատու ընկերների հետ, հանդիպմանը մասնակցում էին նաև Ստեփանակերտի կառույցի խմբերի խմբապետերը։
ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանն ու Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը տեղեկություններ փոխանցեցին մարտի սկզբին ՀՀ֊ում տեղի ունեցած ՀՅԴ 34֊րդ Ընդհանուր Ժողովում կայացված որոշումների և որդեգրած ուղենշային սկզբունքների վերաբերյալ։ Զեկուցողները հատկապես անդրադարձան Արցախի մասին կայացված որոշումներին։
Շրջաններից Ստեփանակերտ ժամանած պատասխանատուները մասնակիցներին տեղեկացրին շրջաններում առկա իրավիճակի, հատկապես շփման գծի հարակից բնակավայրերի խնդիրների մասին։
ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Ա. Մոսիյանը մասնակիցներին տեղեկացրեց Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների և մի շարք պետական պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում արծածված հարցերի մասին։
aparaj.am