Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օրենք, որով Ուկրաինային տրամադրում է 13,6 միլիարդ դոլարի ռազմական, հումանիտար և տնտեսական օգնություն։
«Ես հենց նոր ստորագրեցի օրենքը երկկուսակցական պետական ֆինանսավորման մասին, որով Ուկրաինային տրամադրվում է պատմական՝ 13,6 միլիարդ դոլարի ֆինանսավորում», - ասել է Բայդենը:
Նրա խոսքով՝ այս օրինագծով Սպիտակ տունը պատրաստվում է ամերիկացի ժողովրդին ուղարկել «ուժեղ ազդանշան, որ դեմոկրատներն ու հանրապետականներն իսկապես կարող են համախմբվել ու ինչ-որ բան անել»։
ԱՄն նախագահը հավելել է, որ ռուսական ներխուժումը միավորել է մարդկանց ամբողջ Ամերիկայում։ «Միավորվել են մեր երկու կուսակցությունները Կոնգրեսում, և միավորվել է ազատասեր աշխարհը հրատապ և վճռական գործելու համար, ինչը մենք անում ենք հենց հիմա»,- նշել է նա։
Միջոցները նախատեսված են Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար, գումարի մի մասն ուղղվելու է նաև քաղաքացիներին, այդ թվում՝ մոտ 1,5 միլիոն փախստականների մարդասիրական օգնությանը։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին մարտի 9-ին օրինագծի քվեարկության ժամանակ նշել է, որ հատկացված գումարը, ամենայն հավանականությամբ, կլինի միայն «այսբերգի գագաթը»։