Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վերաքննիչ դատարանում տեղի է ունենում դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքների քննությունը։
Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչպես դատավոր Դավիթ Արղամանյանի պարագայում էր, այս դեպքում ևս նախքան վերաքննիչ բողոքները մակագրելն արդեն իսկ կռահել էինք, որ այն մակագրվելու է դատավոր Տիգրան Սիմոնյանին։ Շատ կանխատեսելի եք պարոնայք։ Իսկ կանախատեսումները կատարվում են կոնկրետ դատավորների գործելաոճին ծանոթ լինելու արդյունքում։ Բնականաբար, նման գործերը այդպիսի դատավորներին պետք է մակագրվեն»,- գրել է պաշտպանը:
Հիշեցնենք, որ Տիգրան Սիմոնյանը 2018թ. հեղափոխությունից անմիջապես հետո նշանակվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, կարճ ժամանակ անց լիազորությունները դադարեցվեցին, այնուհետև նշանակվեց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ, 2021 թվականին ազատվեց պաշտոնից և դարձյալ նշանակվեց Վերաքննիչի դատավոր։
Ուղիղ հեռարձակմամբ առաջարկում ենք հետևել գործընթացներին։