|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասությունների դատարանը չորրորդ օրն է, ինչ քննում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։
Նախորդ դատական նիստում Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես եկավ պաշտպանական խմբից Հայկ Ալումյանը: Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև պաշտպանական խմբի մյուս անդամները միջնորդությամբ հանդես կգան մայիսի 16-ին։ Նաև պարզ կլինի, թե երբ են դատարան ներկայանալու Արցախի Հանրապետության գործող և պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, որոնք անձնական երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ: